Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված՝ Կրթության, գ
իտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է մի շարք շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝ մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումն ունենալու նպատակով։ Ինչի՞ հետ է պայմանավորված նախագծի ընդունման անհրաժեշտությունը Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Ի՞նչ արդյունք է ակնկալվում Հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Բխում է 2022 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 6-րդ ենթակետի «ժ» պարբերությունից: Բյուջետային ազդեցություն Հայաստանի Հանրապետության պետական
բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: