Ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով գրանցել երեխայի ծնունդը .Iravaban.net
Արդարադատության նախարարությունն իրազեկում է`այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը էլեկտրոնային առցանց եղանակով այցելելով hartak.am կայք, ինչը կարող եք անել նաև QR կոդի օգնությամբ: Գրանցման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ Ես եմ ազգային նույնականացման համակարգի միջոցով: Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնել հայտ, ինչպես նաև նշել ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը: Համակարգը ավտոմատ կերպով ցույց է տալիս ընտանեկան կարգավիճակը, անհրաժեշտ է
հաստատել տվյալները և անցել հաջորդ քայլին։ Ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից երեխայի ծննդյան բժշկական վկայականը պետք է արդեն մուտքագրված լինի համակարգ։ Երեխայի տվյալներ բաժնում պետք է լրացնել անունը՝ հայերեն, «ազգանուն» դաշտում՝ հոր կամ մոր ազգանունը, «ազգությունը»՝ հոր կամ մոր ազգության ընտրությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառման։ Նշված հայտի հետ միաժամանակ հնարավոր է դիմում ներկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու վերաբերյալ, հետևելով քայլերի հաջորդականությունը։ Հայտն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխմա։ Դիմումատուն դրա ընդունման մասին կստանա համապատասխան ծանուցում, գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին։