🎥 Հայտնաբերվեց մաքսանենգ ճանապարհով ներկրված ավելի քան 2 կգ մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ մաքսնանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրում Հայաստան և զբաղվում դրանց իրացմամբ։ Նոյեմբերի 13-ին` ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը: Սակայն նկատելով ոստիկաններին, նա դիմեց փախուստի` այդ ընթացքում նետելով երկու փաթեթ։ Հետապնդումը շարունակվեց մինչև Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկ: Այստեղ նա ձերբակալվեց, իսկ մոտոցիկլետը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող ընդհանու
ր 2 կիլոգրամից ավելի զանգվածով։Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: