ԶՊՄԿ-ում աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով .banks.am

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ղեկավարությունը, հանդես գալով իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է պարտավորություններ, որոնք կիրականացվեն սահմանված ժամկետներում։Ընկերությունից հայտնում են, որ աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2024 թվականի սեպտեմբերին։ «Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր եւ բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույ

թ եւ կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման եւ ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության եւ ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը:Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին եւ խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն