Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն

Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:  *** «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար: Վերջիններն, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ:  «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձն էլ հունվարի 1-ից 1050-ից դարձել է 1800 դրամ։ *** Ամբողջությամբ ավարտվել է «Արաբկիր» առողջության կենտրոնի հիմնանորոգումը: Քաղաքացիների բուժսպասարկումն արդեն իրականացվում է արդիականացված պայմաններում: Կենտրոնն ապահովված է նաև  նոր գույքով ու ժամանակակից բո

ւժսարքավորումներով: *** Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը: Հանգստի գոտին ապահովված է ջրավազաններով, շատրվանային համալիրով ու լուսավորության ԼԵԴ  համակարգով, տեղադրվել են նստարաններ:  *** Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: *** Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Այս համապարփակ նախագիծն կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը՝ հաշվի առնելով նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը:



ԼՐԱՀՈՍ