Ո՞ր հիվանդություններն են համարվում շրջապատի համար վտանգավոր .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է փոփոխել 2001 թվականին հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը։ Նոր խմբագրությամբ ցանկում նե
րառվում են հետևյալ հիվանդությունները` Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ։ Սակայն համաշխարհային բժշկության ոլորտում գրանցված գիտական նվաճումների արդյունքում որոշ հիվանդություններ այլևս չեն համարվում շրջապատի համար վտանգ ներկայացնող։ Բացի այդ, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ առաջացել է գործող իրավակարգավորումները արդիականացնելու և իրականությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն։ Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից: Ֆինանսական ազդեցությունը Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ակնկալվող ազդեցությունը Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։