Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը .banks.am

Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաեւ վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։Ակբա բանկի՝ Fitch-ի կողմից վերահաստատված վարկանիշը հավասար է Հայաստանի վարկանիշին (BB-) եւ գործակալության կողմից Հայաստանում տրամադրված ամենաբարձր վարկանիշն է։«Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը եւ ակտիվների որակի բարելավումը: Բանկի կայուն հեռանկարն արտացոլում է մրցակցային դաշտում կողմնորոշվելու եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու կարողությունը։Fitch-ը շեշտել է, որ Ակբա բանկի ակտիվների որակը եւ ֆինա
նսական կայունությունը շարունակում են մնալ բարձր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։