Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Փետրվարի 1-ին, ժամը 20.37-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Իսակովի պողոտայում գործող ընկերություններից մեկը, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ընկերության 21-ամյա աշխատակիցը:Հաջորդ ահազանգը «Աստղիկ» բժշկական կենտրոնից էր. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր դիմել 18-ամյա երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Իսակովի պողոտայում գործող վեր

ոհիշյալ ընկերության ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 21-ամյա աշխատակիցը հարթաշուրթով հարվածել է 18-ամյա երիտասարդին՝ պատճառելով վնասվածք:21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ