🎥 Բեմում Ալբան Գերհարդտն էր՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդիսատեսին մատուցվեցին Չայկովսկու «Ռոկոկո» թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի 2-րդ կոնցերտը, ինչպես նաև Յոհաննես Բրամսի 4-րդ սիմֆոնիան: