Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում. հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14,833 միավոր է վաստակել: Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել էր 14.566 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Ավելի վաղ ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև Մամիկոն Խաչատրյանը՝ հանդես գալով նժույգ թափեր վարժությունում: Եզրափակչում նա վաստակել էր 14.600 միավոր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը զբաղեցրել էր 4-րդ տեղը՝ 14.433 միավորով: Համլետ Մ

անուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հայաստանի հավաքականը հանդես է եկել Հակոբ Սերբոյանի գլխավորությամբ:



ԼՐԱՀՈՍ