կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը։ Ծրագրի նպատակն է Գյումրիում կազմակերպել մեծ տոնախմբություն և ևս մեկ անգամ ներկայացնել Իսահակյանի գրական ժառանգությունն ու համախմբել Վարպետի ստեղծագործության սիրահարներին, ինչպես նաև ն
պաստել փառատոնային միջավայրի զարգացմանն ու զբոսաշրջիկների ներգրավմանը: Ծրագիրը համագործակցում է տասնյակ կրթական ու մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատների հետ։ Այն իրականացնում է «Այ-Լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ «Երկեր և երգեր» նախագծի «Իսահակյանը՝ երգերի մեջ» համերգի ընթացքում ելույթ կունենա Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, որը կներկայացնի Իսահակյանի խոսքերով գրված և հատուկ նվագախմբի համար մշակված ստեղծագործություններ։