Գառնիում պարեկների կանգնեցրած ավտոմեքենայում մարիխուանա կար
Հոկտեմբերի 14-ին Կոտայքի մարզի պարեկները Գառնիում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ինֆինիտի» մակնիշի մի ավտոմեքենա։Մեքենայում պարեկները նկատել են պոլիէթիլենային տոպրակ՝ լցված դեղնակաչավուն զանգվածով, ինչից հետո մեքենայի վարորդը և ուղևորը,
երկուսն էլ Գառնու բնակիչ, ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է 90 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։Հանգամանքները պարզվում են։