Ֆունկցիոնալության գնահատման ոլորտում առաջարկվում է ռիսկերի վրա հիմնված վերահսկողական նոր մեթոդաբանություն .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրականացվող դիտարկումների տարեկան ծրագիրը կազմելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» օրենքի  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Նախագծով նախատեսվում է հաստատել այնպիսի մեթոդաբանություն, որով Տեսչական մարմինը տարեկան կտրվածքով կձևավորի դիտարկումների ծրագիր՝ հիմնվելով ռիսկերի գնահա

տման վրա։ Մեթոդաբանությունը սահմանում է հետևյալ հիմնական կարգավորումները և մեխանիզմները․  Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: Նախագծի ընդունումը պայմանավորված է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում վերահսկողական աշխատանքների համակարգման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունման արդյունքում՝ Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն