ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է «Երեմյան» ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է խոհարարական արվեստի և հյուրընկալության «Երեմյան» ակադեմիա, որտեղ իրականացվում են ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր: Նախարարի տեղակալը «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել և ծանոթացել ուսումնական ծրագրերին։ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ակադեմիայի գործունեությունը ոչ ֆորմալ և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ` կարևորելով հյուրընկալության ոլորտում դրանց իրականացումը և կադրերի մասնագիտական աճն ու զարգացումը: Դավիթ Երեմյանը նշել է, որ գործունեության 6 տարիների ընթացքում ակադեմիան ունեցել է ավելի քան 2500 շրջանավարտներ, որոնց շուրջ 90 տոկոսն ուսո

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է «Երեմյան» ա...

ւմնառությունից հետո աշխատանքի է անցել՝ զարգացնելով Երևանի և մարզերի հյուրընկալության ոլորտները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ Նշենք, որ ակադեմիայի «Խոհարար» և «Մատուցող» ոչ ֆորմալ կրթական ծրագրերը երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է «Երեմյան» ա...



ԼՐԱՀՈՍ