«Պիցցա, սիեստա, արծիվ ու շախմատ». Ներկայացնում ենք ԵՎՐՈ-2024-ի B խումբը

ԵՎՐՈ 2024-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր։ 6 խումբ, 24 հավաքական ու մեկ գավաթ, որը բաժին կհասնի «հին աշխարհամասի» ամենաուժեղ ընտրանուն։ Նախորդ մրցաշարի հաղթողն Իտալիայի ընտրանին է, որը փորձելու է ամեն գնով կրկնել իր հաջողությունը։ Առաջնության պատմության մեջ միայն մեկ հավաքականի է հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն. 2008-ին Իսպանիան՝ Ինյակի Սաեսի գլխավորությամբ, նվաճեց գավաթը, այնուհետև, 4 տարի անց՝ արդեն Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ կրկնեց իր հաջողությունը։ Այսպիսի թվեր, վիճակագրություններ ու ինտրիգներ շատ կան։ Առաջիկա օրերի ընթացքում ArmSport-ը ձեր դատին է հանձնելու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցներին, գլխավոր մարզիչներին, գլխավոր աստղերին և այլ հետաքրքիր փաստեր ու փաստարկներ։ A խմբին արդեն ծանոթացրել ենք։ Այսօր ներկայացնում ենք B խմբի ներկայացուցիչներին։ Իսպանիայի հավաքականը որակավորման փուլում առաջին տեղում առաջ է անցել Շոտլանդիայից և Հոլանդի Նորվեգիայից: Երկու անգամ հաղթել է Վրաստանին ու Խվիչային։ Որակավորման փուլում գրանցվել է 7 հաղթանակ և 1 պարտություն։ Սիմոն — Կարվախալ, Լե Նորման, Լապորտ, Գրիմալդո — Ռոդրի, Պեդրի — Յամալ, Օլմո, Ուիլյամս — Մորատա Իսպանիան այս պահին ամենաուժեղ կազմը չունի։ Նշանավոր խաղացողների թվում են հենակետային կիսապաշտպան Ռոդրին և եզրային պաշտպան Դանի Կարվախալը՝ լավագույններն իրենց դիրքերում: Մյուս գծերի մասին նույնը չէինք ասի։ Մշտական  վնասվածքների պատճառով Պեդրին լավ մարզավիճակում չէ։ Գավին բաց կթողնի մրցաշարը՝ խաչաձեւ կապանների պատռվածքի պատճառով։ Ինչպես միշտ, չկա բարձրակարգ հարձակվող․ Ալվարո Մորատան լավագույն տարբերակը չէ, Խոսելուն էլ տարօրինակ մարզավիճակում է։ Պաշտպանության առաջատարը 30-ամյա Էմերիկ Լապորտն է, որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում։ Նրան կզուգակցեն Ռոբին Լե Նորմանը՝ «Սոսյեդադից», կամ Դանիել Վիվիանը՝ «Ատլետիկից»: Թիմն ունի նաև «ինքնության» խնդիրներ։ Իսպանիան չի որոշել՝ որ ուղղությամբ զարգանալ. կենտրոնանալ նախկինում աշխատած գաղափարների վրա, թե՞ հեռանալ Էնրիկեի «գծագրերից»,  քիչ պահել գնդակը և ավելի պրագմատիկ խաղալ: Երկրորդ տարբերակն ավելի օպտիմալ է թվում, բայց իսպանական հպարտությունը դա թույլ չի տալիս։ Բա 1 րոպեում 40 փոխանցում ո՞վ կատարի։ Լուիս դե լա Ֆուենտեն 62 տարեկան է, երիտասարդների նախկին մարզիչն է։ Նա «Ալավեսը» գլխավորելու փորձ ունի, պատասխանատու էր նաև «Ատլետիկի» երիտասարդների համար։ Սա նրա առաջին խոշոր մրցաշարն է։ Դե լա Ֆուենտեն այն մարզիչներից է, որը սիրում է հարմարվել իր մրցակիցներին: Իսպանիան խաղում է կոմպակտ՝ իրեն բնորոշ 4-3-3 սխեմայով, որը վերածվում է 4-2-3-1-ի և 4-4-2-ի: Չեք հավատա՝ Իսպանիայի հավաքականում մինչև օրս հանդես է գալիս 38-ամյա Խեսուս Նավասը՝ միակը այն նույն «Ֆուրիա Ռոխայից», որը գերիշխող էր ֆուտբոլային քարտեզի վրա: Նավասը հիմնական կազմի խաղացող չէ, բայց, անհրաժեշտության դեպքում, կարող է հանգիստ փոխարինել Կարվախալին։ 2023 թվականի աշնանը նա սահմանեց եզակի ռեկորդ՝ պատմության մեջ առաջինն էր, որը նվաճեց Աշխարհի գավաթը, հաղթեց Եվրոն և Ազգերի լիգան։ Նա կարող էր ավելին գրանցել, եթե չլինեին խուճապային գրոհները. դրանց պատճառով շատ երիտասարդ Նավասը չխաղաց ազգային թիմում և բաց թողեց հաղթական Եվրո-2008-ը: Խաղը կառուցված է «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրիի շուրջ: Նրան կարելի է անվանել նոր ՍերԺիո Բուսկետս՝ ելնելով նրա՝ Իսպանիայի վրա ունեցած ազդեցության աստիճանից։ Առանց Ռոդրիի տուժում են խաղային բոլոր մեխանիզմները։ Խաղի կրեատիվության պատասխանատուն «Բարսայի» 16-ամյա  հրաշամանուկ Լամին Յամալն է, որն իր վրա է վերցնում առավելագույնը և չի վախենում իրավիճակի սրումից:   Նյարդայնացած խորվաթները Թուրքիայի հետևից իրենց ընտրական խմբում զբաղեցրին երկրորդ տեղը։ Դժվարությամբ հաղթահարեցին Ուելսի արգելքը:

«Պիցցա, սիեստա, արծիվ ու շախմատ». Ներկայացնում ենք ԵՎՐՈ-2024...

Ընտրական փուլի թվերը խոսուն ապացույցն են՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն: Լիվակովիչ — Ստանիսիչ, Շուտալո, Գվարդիոլ, Սոսա — Մոդրիչ, Բրոզովիչ, Կովաչիչ, — Կրամարիչ, Բուդիմիր, Իվանուշեց. Խորվաթներն ապրում են մտահոգիչ սերնդափոխություն։ Մոդրիչը 38 տարեկան է, Մարցելո Բրոզովիչը՝ 31, խաղում է Սաուդյան Արաբիայում։ Մատեո Կովաչիչը վերջերս նշեց իր 30-ամյակը, սակայն գերօգտակար է «Մանչեսթեր Սիթիում»: 35-ամյա Իվան Պերիշիչը հրավիրվել է վերջնական կազմ՝ թեպետ կարիերայի վերջին տարիներն անցկացնում է հայրենիքում։ Կա հարձակման խնդիր. Մարիո Մանջուկիչի հեռանալուց հետո դեռևս չի հայտնվել թոփ հարձակվող, իսկ Անդրեյ Կրամարիչը «Հոֆենհայմում» սովորաբար չի խաղում հիմնական կազմում: Փոխարենը, կա Անտե Բուդիմիրը, որը հիանալի մրցաշրջան անցկացրեց «Օսասունայում»՝ դառնալով 18 գոլի հեղինակ: Կարելի է անվերջ նայել հոսող ջրին, վառվող կրակին և Խորվաթիայի հավաքականը մարզող Զլատկո Դալիչին՝ միջազգային ֆուտբոլի հնաբնակներից մեկին։ Նա աշխատում է թիմի հետ 2017 թվականի աշնանից, իսկ վերջերս երկարաձգել է պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Դալիչին սիրում են Խորվաթիայում, քանի որ նրա հետ են կապված հավաքականի հիմնական ձեռքբերումները, և ցանկանում են, որ հենց ինքը երիտասարդացում մտցնի թիմում։ «Շախմատավորները» պրագմատիկ և փորձառու հավաքական են։ Արդյունավետ են տարբեր ռեժիմներում՝ ավտոբուս կայանելու, դաշտի կենտրոնում գնդակի վերահսկման և այլն։ Խորվաթիան կարող է տարբեր լինել, բայց մնում է պահպանողական: Նրանք խաղում են 4-3-3 դասավորությամբ, իսկ երբեմն Մոդրիչը բարձրանում է վերև, և թիմն անցում է կատարում 4-2-3-1-ի: Լուկա Իվանուշեցի և Անդրեյ Կրամարիչի արագ եզրերը գնդակը հասցնում են կենտրոնական հարձակվողին․․․ Շատ անդուր է ստացվում մրցակցի համար։ Իվան Ռակիտիչը երկու տարով փոքր է Մոդրիչից, բայց նա նույնիսկ չկատարեց ազգային հավաքականի դեսպանի դերը։ Հրաժարվեց, որպեսզի վայելի ժամանակը՝ որպես հավաքականի երկրպագու: Մոդրիչը այսօրվա Խորվաթիայի ավագն է, սիրտը, ուղեղն ու հոգին: Լուկան հիմա Մադրիդի «Ռեալում» հիմնական խաղացողը չէ, բայց ազգային հավաքականում անփոխարինելի է։ Պրեմիեր լիգայի լավագույններից մեկը՝ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, հիանալի մրցաշրջան անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Առանձնացնենք նաև «Վոլֆսբուրգի» 26-ամյա առաջատար Լովրո Մայերին, որը կարող է հաճելիորեն զարմացնել։   Իտալայի հավաքականը տանջեց իր երկրպագուներին մինչև որակավորման վերջին փուլը՝ Ուկրաինայի հավաքականի հետ պայքարելով երկրորդ տեղի համար։ Ամեն ինչ հաջող ստացվեց՝ գոլազուրկ ոչ-ոքի, անցում Անգլիայի հետևից։ Իտալիան ունի բարդ խնդիր՝ տիտղոսի պաշտպանություն։ Որակավորման փուլում թիմը հակասական տեսք ու տպավորություն թողեց՝ 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 2 պարտություն։ Դոննարումմա — Դարմիան, Մանչինի, Բաստոնի — Դի Լորենցո, Բարելլա, Ժորժինյո, Դիմարկո — Կիեզա, Պելեգրինի — Սկամակա Իտալիան հիմա ապրում է «հետմանչինյան» դարաշրջան. մարզիչը հեռացավ, փոխվեց ոչ միայն ոճը, այլև կազմը։ Ջորջիո Կյելինին և Լեոնարդո Բոնուչին հեռացան, Չիրո Իմոբիլեն ավարտեց միջազգային կարիերան։ Սկսեցին հրավիրվել երիտասարդների՝ Ալեսանդրո Բուոնջորնոն՝ «Տորինոյից», «Բոլոնիայի» աստղ Ռիկարդո Կալաֆիորին…։ Ազգային թիմը որակի պակաս ունի, աչքի է ընկնում «Ինտերի» ուժեղ կորիզը՝ Բաստոնի-Բարելլա, բայց մնացած դիրքերում ամեն ինչ միջին մակարդակի է։ Ֆեդերիկո Կիեզան լավագույն մարզավիճակում չէ, Ժորժինյոն ծերանում է, Դոննարուման հակասական մրցաշրջան անցկացրեց ՊՍԺ-ում։ «Աձձուրայի» գլխավոր ռմբարկուն դարձավ Ջանլուկա Սկամակկան՝ «Ատալանտայից»: Թիմը խաղում է երեք կենտրոնական պաշտպանով՝ այս սխեման վերցրված է «Ինտերի» խաղաոճից: Դրա հետ Սպալետտին հաշվի է նստում՝ թեպետ միշտ սիրել է խաղալ պրագմատիկ 4-3-3 դասավորությամբ։ Իտալիան սիրում է վերահսկել գնդակը, երկու «ֆանտազիստա» է գործում սովորաբար՝ Լորենցո Պելեգրինին և Նիկոլո Զանիոլոն: Ի դեպ, երկրորդը հավաքական չի հրավիրվել։ Ի՞նչ է անելու Սպալետտին՝ չգիտի ոչ-ոք։ Չեմպիոն «Նապոլիի» «ճարտարապետ» Լուչիանո Սպալետտին ասել է, որ միշտ երազել է աշխատել ազգային հավաքականի հետ, և արագ է համաձայնել առաջարկին։ Բնականաբար, նա սկսեց աշխատել Մանչինիի թողած ժառանգության հետ, բայց աստիճանաբար փոխեց թիմը՝ մտցնելով նոր գաղափարներ։ Մարզիչը կենտրոնացած է ֆիզիկայի վրա։

«Պիցցա, սիեստա, արծիվ ու շախմատ». Ներկայացնում ենք ԵՎՐՈ-2024...

Իտալիայի ցուցադրած ֆուտբոլը չհիացրեց ընտրական փուլում, սակայն Սպալետտին փոփոխություններ է խոստացել։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ