Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տնօրինության Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դերեն Դերյայի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ և այլ շահագրգիռ նախարարությունների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ: Ողջունելով Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և երիտասարդության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Նա նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս ամփոփելու բարեփոխումների ընթացքը, գնահատելու ձեռքբերումները և հստակեցնելու փոխադարձ ակնկալիքները։ «Յուրաքանչյուր ոլորտում ունենք հստակ նպատակներ և համատեղ ջանքեր պահանջող նախաձեռնություններ։ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում զարգացման օրակարգն ընդգրկուն է․ մենք ձգտում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան ենթաոլորտներ ստեղծել։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչ ձևաչափով կարող ենք առավել արդյունավետ օգտագործել ԵՄ աջակցությունն ու գործընկերությունը։ Ընդ որում՝ ԵՄ աջակցությունը ոչ միայն ֆինանսական է, այլ առաջին հերթին փորձագիտական, որն ապահովում է ԵՄ լավագույն փորձի ներդրման հնարավորություն Հայաստանում»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է կրթության ոլորտում շարունակական երկխոսությանը, ինչպես նաև մշակույթի, երիտասարդության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխման ծրագրերին ու նոր նախաձեռնություններին։ ԵՄ ներկայացուցիչ Դերեն Դերյան կարևորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ նշելով կրթության, գիտական հետազոտությունների, նորարարության, մշակույթի և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության լայն ներուժը. «Մեր հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի դիմակայունության աճին, աջակցել բարեփոխումների օրակարգին և խթանել ԵՄ–Հայաստան համագործակցությունը՝ ներառելով բոլոր այն ոլորտները, որոնք հանդիսանու

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի...

մ են մարդկանց միջև շփումների հիմքը։ Վստահ եմ՝ կկարողանանք ամփոփել մեր համագործակցության արդյունքները, գնահատել ձեռքբերումներն ու արձանագրել առկա մարտահրավերները»: ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է Հայաստանի հետազոտությունների և նորարարության ոլորտի վերջին զարգացումները և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության ընթացիկ առաջընթացը: Նիստի ընթացքում ներկայացվելու են նաև մշակույթի ոլորտում Եվրամիության քաղաքականության նոր ուղղությունները և «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի ընթացիկ զարգացումները, EU4Culture ծրագրի շրջանակում իրականացվող գործունեությունը, կրթության ոլորտում ԵՄ գործընկերության հիմնական միտումները, ՀՀ մասնակցությունը «Էրազմուս+» (Erasmus+) ծրագրին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության զարգացման հիմնական ուղղություններին՝ այս համատեքստում շեշտելով երիտասարդության ոլորտում ԵՄ քաղաքականության ընթացիկ ուղղությունները, մասնավորապես՝ EU4Youth նախաձեռնությունը, «Էրազմուս+» և Եվրոպական համերաշխության կորպուս (2021-2027) ծրագրերը։ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները ներկայացրել են ԵՄ համագործակցության նոր հնարավորությունները՝ երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև նորարարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը՝ ուղենշելով մեկ տարվա գործողությունների պլանը:

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի...



ԼՐԱՀՈՍ