Հայաստանում ո՞վ չի կարող ցմահ ազատազրկման դատապարտվել .Iravaban.net

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ցմահ ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նշենք, որ ըստ օրենքի (հոդված 68)` ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք։