Կփոփոխվեն անշարժ գույքի գրանցման պետական տուրքերի չափերն ու ժամկետները. նոր նախագիծ .Iravaban.net

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»» ՀՀ կառավարության օրենքի նախագիծը: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվո
ւթյան տրամադրման համար գանձվող պետական տուրքերի չափերը և ժամկետները։ Արտոնությունները տարածվում են, օրինակ՝ Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից: Կադաստրի կոմիտեն պարզաբանում է, որ ներկայումս գործող իրավակարգավորումները բարդ են և տարբերակված են երկու օրենքներում՝ Այս իրավիճակը բերում է գործնական խճճվածության, քանի որ երկու տարբեր վճարներ՝ պետական տուրքև ծառայության վճար, իրականում նույն բնույթն ունեն և ուղղվում են պետական բյուջե։ Նոր նախագծով առաջարկվում է միավորել բոլոր վճարները մեկ օրենքում, ապահովելով իրավական պարզություն, թափանցիկություն և քաղաքացիների համար ավելի հարմար վարչարարություն։ Նախագծի հեղինակները նշում են, որ պետական տուրքերի համակարգը մշակվել է միջազգային փորձի հիման վրա՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա․ Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեկ միասնական և հստակ համակարգ՝ Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․6-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմաննուղղված աշխատանքներով։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, այս մասին տեղեկացնում է Iravaban. Մանրամասները սկզնաղբյուր կայքում։