Հայտարարագրման նոր պահանջ պաշտոնատար անձանց համարնախագիծ .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Նախագծով առաջարկվում է փոփոխել և լրացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի ձևերը՝ ներառելով նոր բաժին, որը վերաբերում է կրիպտոակտիվներին։ Մասնավորապես՝ Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կ
ողմից: 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված և հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-174-Ն օրենքով սահմանվել է, որ պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրվող տվյալների ցանկում ներառվում են նաև կրիպտոակտիվները։Մասնավորապես՝ օրենքի 40-րդ հոդվածի նոր 5․1-րդ կետով հստակեցվել է, որ հայտարարագրում պետք է ներառվեն տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա կրիպտոակտիվների մասին տեղեկությունները՝ դրանց անվանումը, ձեռքբերման ամսաթիվը, եղանակը, արժեքը, արժույթը, ինչպես նաև գործարքի մյուս կողմի տվյալները կամ առևտրային հարթակի օպերատորի անունը։ Հաշվի առնելով այս փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ հայտարարագրերի ձևանմուշներում՝ ապահովելու համար հայտարարատուների կողմից օրենքով սահմանված տվյալների ամբողջական հայտարարագրումը։ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեումեկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝ Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթների կիրարկումը, տեղեկացնում է Iravaban.net-ը։