ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Այս տոնի խորհուրդը գրադարանավարի մասնագիտության և ձեր դերի արժևորումն է կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում: Գրադարանն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը։ Այն մի տարածք է, որտեղ համադրվում են դասական արժեք

ներն ու դրանց պահպանման նորարարական լուծումները, ձևավորվում են գիտելիքի ստեղծման, տարածման և փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովվում է հանրային հաղորդակցության և սոցիալ-մշակութային կապերի ամրապնդման բազմաշերտ միջավայր։ Ձեր մասնագիտական ներուժի շնորհիվ պահպանվում է ոչ միայն գրավոր ժառանգությունը, այլև ամրանում է սերունդների միջև գիտելիքի ու արժեքների փոխանցման կամուրջը։ Այսօր, երբ թվային դարաշրջանը նոր հնարավորություններ և մարտահրավերներ է բերում, ձեր աշխատանքը ստանում է նոր բովանդակություն՝ դառնալով մշակութային նորարարության կարևոր օղակ։ Վստահ եմ, որ ձեր գիտելիքն ու ստեղծագործական կարողությունները շարունակելու եք օգտագործել ի նպաստ գրադարանային գործի զարգացման, գիտելիքի տարածման և ընթերցանության մշակույթի զորացման։ Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն, ստեղծագործական ոգի և նոր հաջողություններ մեր մշակութային կյանքի հարստացման ճանապարհին։



ԼՐԱՀՈՍ