«Կամուրջ» ՈՒՎԿ-ն «Արենի Գինու Փառատոն 2025»-ի գլխավոր գործընկերն է .banks.am

Հոկտեմբերի 4-ին Արենի գյուղում կայացել է ամենասպասված ու սիրված միջոցառումներից մեկը՝ «Արենի Գինու Փառատոն 2025»-ը, որի գլխավոր գործընկերը «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն էր:«Փառատոնը միավորել էր հազարավոր այցելուների՝ այդ թվում արտերկրից ժամանածների, ովքեր հնարավորություն են ունեցել ծանոթանալ հայկական գինու մշակույթին եւ ավանդույթներին։ «Կամուրջ»-ի մասնակցությունն այս կարեւոր միջոցառմանը եւս մեկ անգամ ընդգծում է կազմակերպության աջակցությունը համայնքների զարգացմանն ու տեղական արտադրանքի խթանմանը»,- ասվում է հաղորդագրությունում:««Արենի Գինու Փառատոնը» տարիներ շարունակ կարեւոր հարթակ է համայնքների տնտեսական, մշ

ակութային եւ զբոսաշրջային զարգացման համար։Մենք վստահ ենք, որ նման միջոցառումները ոչ միայն պահպանում եւ զարգացնում են հայկական արժեքները, այլեւ ստեղծում են նոր հնարավորություններ համայնքների բնակիչների եւ ձեռնարկատերերի համար», - ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը։«Արդեն ավելի քան 27 տարի «Կամուրջ» ՈՒՎԿ-ն նպաստում է բնակչության սոցիալական կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն վստահելի գործընկեր է հազարավոր ընտանիքների, ֆերմերների եւ ձեռնարկատերերի համար՝ տրամադրելով հասանելի ֆինանսական ծառայություններ»,- ասվում է հաղորդագրությունում:«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ