Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի €15 միլիոն 600 հազար .banks.am

Մի շարք ոլորտների զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից կտրամադրվի անձնակազմային եւ ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ €15 600 000:Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հայտագրերի փոխանակման ձեւով կնքվող «Տեխնիկական համագործակցության մաս
ին» հա¬մա¬ձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է հետեւյալ օժանդակությունը․ մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչեւ €6 100 000, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչեւ €6 100 000, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝
մինչեւ €3 100 000 եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչեւ €300 000: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։