ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիեւի երեւանյան համերգի գործընկերը .banks.am

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացել է մաեստրո Վալերի Գերգիեւի եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Բանկից հայտնել են, որ ծրագրում հնչել են հայտնի երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ №1-ը եւ Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան։ Երեկոյի յուրահատուկ պահերից էր նվագախմբի մենակատար, ջութակահար Պավել Միլյուկովի ելույթը։«Մաեստրո Վալերի Գերգիեւի համերգները միշտ առանձնահատուկ իրադարձություն են, որոնք հանդիսատեսին նվիրում են դրական զգացողություններ։ Մենք ուրախ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք արվեստն ու մշակույթը հասանելի են դարձնում ավելի լայն լսարանի», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։«ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է Հայաստանում մշակութային
նախագծերին եւ նախաձեռնություններին։ Դրանց թվում են՝ համագործակցությունը միջազգային ARMMONO թատերական փառատոնի հետ, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին աջակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային գրադարանների գրքային ֆոնդերի համալրմանն ուղղված Newmag BOOK DONATION երկարաժամկետ ծրագիրը։ Բանկը պարբերաբար հանդես է գալիս որպես արվեստի եւ մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների հովանավոր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: