Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը. թմրանյութ իրացնողը կալանավորվել է

Սեպտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ 32-ամյա տղամարդը, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընկերոջ հետ գնում է համաքաղաքացու տուն` թմրանյութ ձեռք բերելու:Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 10.50-ին քրեական ոստիկանները ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, վարչություն են տեղափոխել ընկերներին:42-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են ներարկիչներ, տարբեր գրառումներով ապակե հինգ սրվակ և կիսով լցված ներարկիչ, որում, ըստ նրա՝ մեթադոն է:Հայտնաբերվածն ու ձերբակալվածները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:Հետագա գործողություններով պարզվել է, որ 42-ամյա ուղևորը ձերբակալվելուց րոպեներ առաջ մեթադոնը գնել է Վանաձորի բնակիչ 52-ամյա տղամարդուց:Պարզվել է նաև, որ նույն օրը` ժամը 10.30-ին, նախապես պայմանավորվելուց հետո, երկու ընկերները ավտոմեքենայով նախ այցելել են Վանաձորի Նարեկացու փողոցի 33-ամյա մի բնակչի, որը նրանց տվել է յոթ հ

ազար դրամ` իրեն մեթադոն բերելու համար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասել ոստիկանների միջամտության պատճառով:Հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև 33-ամյա տղամարդը, որի խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով ծխամորճ:Թմրանյութ իրացնող 52-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ