Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 31-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի
ները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը: Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ secretariat@escs.am էլ. փոստին: Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյո
ւնավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված էլեկտրոնային տարբերակով: