🎥 Սելարայանի գոլային փոխանցումը․ Բելգրանոն ոչ-ոքիով մեկնարկեց Արգենտինայի առաջնությունը .armsport.am

Մեկնարկել է Արգենտինայի 2025 թվականի առաջնությունը։ «Բելգրանոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Հուրականի» հետ՝ 1-1։

Հյուրերի կազմում նախ ինքանգոլ գրանցվեց Սաբալայի անվան դիմաց․ դա տեղի ունեցավ Սելարայանի՝ անկյունայինից կատարած փոխանցուման արդյունքում։ Քիչ անց Մասանտին հավասարեցրեց հաշիվը։

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ