🎥 10 կիլոգրամից ավելի մարիխուանայի հայտնաբերում Վայոց ձորում․ ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Սեպտեմբերի 18-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա՝ այն ենթարկելով արտաքին զննության։Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք:Ավտոմեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել:Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության ու Քննչական կոմիտե
ի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան տասը ու կես կիլոգրամ քաշով:Նշանակվել է փորձաննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: