Բանկային համակարգի ապագան․ ՀԲՄ միջազգային ֆորումը ձեւավորեց զարգացման նոր ուղենիշեր .banks.am

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-24-ը կայացել է ամենամյա բանկային միջազգային ֆորումը, որն այս տարի անցկացվել է «Բանկային համակարգի ապագան․ նորարարություններ եւ զարգացման հեռանկարներ» խորագրի ներքո։Բանկային Ֆորում 2025-ը բացառիկ էր ոչ միայն մասնակիցների թվով, այլեւ՝ քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Իրենց ներկայությամբ ֆորումն այս տարի պատվել են ՀԲՄ միջազգային գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից եւ Վրաստանից։Ֆորումը համախմբել է 15 երկրի շուրջ 500 մասնակցի՝ Հայաստանի եւ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին, քննարկելու թվայնացման, կիբերանվտանգության, ռիսկերի կառավարման, ֆինանսական ծառայությունների ժամանակակից ստանդարտների ներդրման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ բանկային համակարգի ապագայի տեսլականը։ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը համոզմունք է հայտնել, որ երկօրյա համաժողովը հնարավորություն կտա ուսումնասիրել ոլորտի առջեւ կանգնած մարտահրավերները, գտնել նորարարական լուծումներ, որոնք կնպաստեն համակարգի կայուն զարգացմանը: «Մեր համատեղ աշխատանքի, քննարկումների եւ համագործակցության առանցքում կանգնած է մեկ կարեւոր նպատակ՝ հանրությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի որակյալ եւ հասանելի։ Մեր համոզմամբ դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսությամբ ու միջազգային լավագույն ստանդարտների ներդրմամբ։ Միայն այդ ճանապարհով կարող ենք ապահովել հանրային վստահության աճը ֆինանսական համակարգի նկատմամբ»,-նշել է ՀԲՄ նախագահը։Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը շեշտադրել է համաշխարհային ու տարածաշրջանային ֆինանսական համագործակցության խորացման եւ կայուն զարգացման կարեւորությունը։«Այսօր, բանկային համակարգի զարգացման օրակարգն առավել քան երբեւէ ձեւավորվում է արագ փոփոխվող միջավայրի նոր պահանջներով։ Օրեցօր աճող տնտեսաքաղաքական անորոշությունները, թվային փոխակերպումը, եւ դրանից բխող ռիսկերի կառավարման աճող կարեւորությունը մեզ պարտադրում են լինել ավելի զգոն, բայց միեւնույն ժամանակ ճկուն եւ նորարար։ Այս համատեքստում ֆորումը դառնում է այն հարթակը, որտեղ մենք կարող ենք միասին գտնել լուծումներ եւ ձեւավորել զարգացման օրակարգ», - ընդգծել է ԿԲ նախագահը։Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) գլխավոր քարտուղար Իստվան Լենգյելի փոխանցմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը պատշաճ կերպով է ներկայացված միջազգային շուկայում։ «Բանկերը կարեւորագույն դեր են ունենում յուրաքանչյո

ւր երկրի տնտեսական առաջընթացում եւ կայունության ապահովման գործում։ Նման ձեւաչափով կազմակերպվող համաժողովները հնարավորություն են տալիս միասին քննարկելու եւ գտնելու արդյունավետ լուծումներ», - նշել է BACEE-ի գլխավոր քարտուղարը։ՀԲՄ 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող Բանկային ֆորումն իրականացվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի եւ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ։Նշվում է, որ Բանկային ֆորում 2025-ի շրջանակում կայացել է նաեւ «Հայաստանի նոր իրականությունը որպես տնտեսական շոկ» թեմայով պանելային քննարկում։Այն վարել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, բանախոսների կազմում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Հայկ Եսայանը, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին՝ դիտարկելով գլոբալ ու տարածաշրջանային փոփոխությունների ազդեցությունը։ Բանախոսները ներկայացրել են իրենց տեսլականը տնտեսության առջեւ կանգնած նոր մարտահրավերների, դրանցից բխող ռիսկերի, ինչպես նաեւ հնարավորությունների վերաբերյալ։
