Հայաստանի բանկերի միության 30-ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանվել .banks.am

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) 30-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմ է նկարահանվել։Ինչպես նշել են ՀԲՄ-ում սա Ֆիլմ է, որը նվիրված է ոչ միայն անցյալին, այլ նաեւ ուղերձ է ապագային՝ շարունակելու այն, ինչ կառուցվել է մեծ նվիրվածությամբ եւ միասնական ուժով։Նախօրեին, ելույթ ունենալով «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում եւ հեռանկարներ» խորագրի ներքո ընթացող ամենամյա միջազգային ֆորումին, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը նշել էր, որ «

այս տարվա ֆորումը բացառիկ է նաեւ նրանով, որ որ համընկնում է Հայաստանի բանկերի միության հիմնադրման 30-ամյակի հետ։Նա շնորհավորել է Բանկերի միության ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին, ովքեր մեծ դեր ու ավանդ են ունեցել ինչպես բանկային համակարգի եւ միության, այնպես էլ երկրի կառավարման, տնտեսության կայացման ու զարգացման գործում:«Մեր համատեղ աշխատանքի, քննարկումների եւ համագործակցության առանցքում կանգնած է մեկ կարեւոր նպատակ՝ հանրությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի որակյալ եւ հասանելի։ Մեր համոզմամբ դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսությամբ ու միջազգային լավագույն ստանդարտների ներդրմամբ։ Միայն այդ ճանապարհով կարող ենք ապահովել հանրային վստահության աճը ֆինանսական համակարգի նկատմամբ»,- եզրափակել էր Դանիել Ազատյանը։



ԼՐԱՀՈՍ