IDBank-ը եւ Rate.am-ը գործարկել են արտարժույթի առքուվաճառքի առցանց հարթակ .banks.am

Rate.am հարթակը եւ IDBank-ը գործարկել են Rate.Trading անունով ամբողջովին նոր թվային հարթակ, որը թույլ է տալիս առցանց, արագ եւ անվտանգ ձեւով իրականացնել արտարժույթի առքուվաճառք՝ շուկայում շահավետ փոխարժեքներով։Հարթակը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, իսկ փոխարժեքները ձեւավորվում են բացառապես օգտատերերի պահանջարկի եւ առաջարկի հիման վրա, ինչը ստեղծում է շուկայական իրական մեխանիզմ։IDBank-ի ներդրումային բիզնեսի տնօրեն Արման Ասատրյանը նշել է, որ Rate.Trading հարթակը բացառիկ հնարավորություն է Հայաստանի շուկայի համար։ «IDBank-ը մշտապես ձգտել է իր հաճախորդներին տրամադրել ժամանակակից թվային լուծումներ։ Այսօր մենք առաջինը Հայաստանում Rate.am հարթակի միջոցով սահմանում ենք արտարժույթի առքուվաճառքի նոր նշաձող։ Հարթակը հնարավորություն է տալիս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրականացնել արտարժույթի առքուվաճառք՝ կարելի է ասել իրենց իսկ պայմաններով», - ասել է Արման Ասատրյանը։Նրա խոսքով՝ այժմ հարթակը քայլ է դեպի ավելի իրացվելի շուկա․ Rate.Trading-ի միջոցով մասնակիցները տեսնում են հարթակում ձևավորվող առաջարկն ու պահանջարկը տվյալ արժույթի համար, իրականացված գործարքների ծավալը և փոխարժեքները։», – ընդգծել է Արման Ասատրյանը Ասատրյանը հավելել է, որ Rate.Trading-ի ամբողջ ենթակառուցվածքն ու գործարքների ապահովությունն իրականացվում է  IDBank-ի կողմից։«Հաշիվների բացումը կատարվում է ավտոմատ եւ անվճար։ Պարզապես պետք է լինել կամ դառնալ IDBank-ի հաճախորդ։ Բոլոր գործարքները կատարվում են բացառապես բանկային համակարգի միջոցով, ինչը երաշխավորում է գումարի եւ տվյալների անվտանգությունը», – նշել է նա։ Հարթակում փոխարժեքները ձեւավորվում են միայն պահանջարկի եւ առաջարկի հիման վրա, եւ Կենտրոնական բանկի փոխարժեքը այստեղ ունի միայն ուղղորդիչ դեր։ Համակարգը հնարավորություն է տալիս նաեւ կրոս կուրսով արտարժույթի առքուվաճառք իրականացնել, օրինակ՝ դոլար գնել եվրոյով կամ հակառակը։Rate.Trading հարթակի համակարգող Էլլա Նահապետյանն ասել է, որ ստեղծման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել օգտատերերի հարմարավետությանը։ «Եթե ընտրում եք շուկայական գնի տարբերակը, գործարքը կատարվում է անմիջապես՝ հարթակում տվյալ պահին առկա ամենալավ առաջարկով։ Իսկ ֆիքսված գնի դեպքում ինքներդ եք սահմանում փոխարժեքը։ Երբ կհայտնվի հակը

IDBank-ը եւ Rate.am-ը գործարկել են արտարժույթի առքուվաճառքի...

նդդեմ առաջարկ, գործարքը ավտոմատ կկատարվի։ Սա օգտատերերին տալիս է մեծ ճկունություն եւ վերահսկողություն իրենց գործարքների նկատմամբ», – ասել է Էլլա Նահապետյանը։Էլլա Նահապետյանի խոսքով՝ Rate.Trading-ի ինտերֆեյսը ստեղծվել է այնպես, որ նույնիսկ առաջին անգամ հարթակ մուտք գործող օգտատերը հեշտությամբ կողմնորոշվի։«Ուսումնասիրել ենք թե՛ հայկական, թե՛ միջազգային նմանատիպ հարթակներ եւ կիրառել լավագույն փորձը։ Միեւնույն ժամանակ, սա որեւէ հարթակի կրկնօրինակ չէ եւ ամբողջությամբ հարմարեցված է Հայաստանի շուկայի առանձնահատկություններին», – ընդգծել է Էլլա Նահապետյանը։ Հարթակում գործարքներ հնարավոր է իրականացնել 9 հիմնական արժույթով. հայկական դրամ, դոլար, եվրո, ռուբլի, ԱՄԷ դիրհամ, բրիտանական ֆունտ, չինական յուան, ճապոնական իեն եւ շվեյցարական ֆրանկ։Գործարքների միջնորդավճարը կազմում է 0.3%, ինչը Rate.Trading-ը դարձնում է շահավետ լուծում հաճախակի գործարքներ իրականացնողների համար։«Մենք սպասում ենք օգտատերերի թվի զգալի աճի։ Հարթակի ներքեւի հատվածում երեւալու են տվյալ օրվա բոլոր գործարքները։ Սա կօգնի շուկան դարձնել ավելի թափանցիկ եւ մարդկանց հնարավորություն կտա տեսնել իրական առքուվաճառքի ծավալները», – նկատել է Արման Ասատրյանը։Rate.Trading-ի բոլոր գործարքները կատարվում են IDBank-ի միջոցով։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ինչը ապահովում է հարթակի օրինականությունն ու վստահելիությունը։ Աստղիկ ՀովհաննեսովԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

IDBank-ը եւ Rate.am-ը գործարկել են արտարժույթի առքուվաճառքի...



ԼՐԱՀՈՍ