Սաուդյան Tamara ֆինտեխը ներգրավել է $2.4 միլիարդ .banks.am

Սաուդյան Tamara ֆինտեխը ներգրավել է $2.4 միլիարդի ապահովագրված ֆինանսավորում խոշոր ֆինանսական հաստատություններից, այդ թվում՝ Goldman Sachs-ից, Citi-ից եւ Apollo հիմնադրամից։Այս գործարքը տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենախոշորն է դարձել։ Այն ամբողջությամբ վերաֆինանսավորում եւ ընդլայնում է Goldman Sachs-ի կողմից կազմակերպված Tamara-ի նախորդ $500 միլիոնի ապահովագրված ֆինանսավորումը։Գործարքը ներառում է սկզբնա
կան $1.4 միլիարդ եւ լրացուցիչ $1 միլիարդ՝ հասանելի երեք տարվա ընթացքում։ Նոր կապիտալը կաջակցի Tamara պրոդուկտների դիվերսիֆիկացման ծրագրերին, ներառյալ նոր վարկային եւ վճարային առաջարկները։Tamara-ն ավելի քան 20 միլիոն օգտատերերի հաճախորդային բազա ունի։ Հարթակը ապահովում է գործարքներ ավելի քան 87,000 վաճառակետերում եւ նախատեսում է շարունակել տարածաշրջանային ընդլայնումը։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`