Դանակահարողը ձերբակալվեց դեպքից օրեր անց. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 13-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այվազովսկու փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ։Սեպտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված երիտասարդը մահացել է:Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 18-ին 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը։Արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթը վերաորակվե
լ է սպանության:Նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: