🎥 Մի դրամն ուժ է, որ միավորում է հազարավորներին .banks.am

Ինչպե՞ս կարող է մեկ դրամը փոխել կյանքեր։ Հինգ տարի առաջ հենց այս հարցի պատասխանը գտնելու ակնկալիքով Հայաստանի առաջատար երկու ֆինանսական ընկերություն՝ Իդրամն ու IDBank-ը, մեկնարկեցին «Մի դրամի ուժը» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը։ Հոբելյանի առիթով նախաձեռնության սոցիալական ազդեցությունն ու հասարակության ներգրավվածության աստիճանը գնահատելու համար «Մի դրամի ուժի» թիմը շահառու հիմնադրամների շրջանում իրականացրել է հարցում, որի արդյունքները ոչ միայն ոգեւորիչ ու ներշնչող են, այլեւ՝ ուղենիշային։ ««Մի դրամի ուժը» էական դեր է խաղում ԿՍՊ գաղափարի զարգացման, առաջխաղացման եւ տարածման գործում՝ միաժամանակ ընդգծելով հասարակության համախմբված ուժը սոցիալական ու համայնքային խնդիրների լուծման գործում։ Այն ոչ միայն մոտիվացնում է, այլեւ հայրենանպաստ օրինակ է հասարակական աջակցության եւ մասնակցության ոլորտում», - նշել է «Իմփաքթ Հաբ Երեւան» ՀԿ-ից Նաիրի Մելքոմ Մելքոնյանը։««Մի դրամի ուժը» ոչ միայն ֆինանսական աջակցություն է ապահովում կարեւոր նպատակների համար, այլեւ ձեւավորում է նվիրատվության եւ փոխօգնության մշակույթ մեր հասարակության մեջ», - ասել է «4090» ԲՀ տնօրեն Իրինա Փահլեվանյանը։««Մի դրամի ուժը» մեծ ազդեցություն ունի բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների համար՝ այդ թվում «Զինվորի տան»։ Այն նաեւ դրական ազդեցություն ունի հանրության վրա, քանի որ մարդիկ իրենց ավելի պիտանի են զգում՝ հասկանալով, որ մի մասնիկն են կազմում եւ ունեն իրենց ներդրումը բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացման գործում», - նշել է «Զինվորի տուն» ԲՀ-ից Սաթեն Միքայելյանը։««Մի դրամի ուժը» նախաձեռնությունը առաջիններից է եղել բանկային ոլորտում, որ պարզ թվացող մեկ դրամով փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում եւ հաճախորդներին բարեգործության գաղափարին ավելի մոտ է բերել», - ասել է «Հայաստանի մանուկեր» ԲՀ-ից Հասմիկ Սարգսյանը։«Մեծ գաղափար ու էմոցիա պարունակող ծրագիր է ու հայաստանյան իրականության մեջ լավագույն միասնության օրինակը», - նշել է «Հայորդի» ԲՀ-ից Վաչե Վարդանյանը: «Մի դրամի ուժը» բավականին մեծ ազդեցություն է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի գործունեության ընթացքում: Երկու անգամ եղել ենք շահառու եւ արդյունքում քաղցկեղի դեմ պայքարող բազմաթիվ երեխաներ հնարավորություն են ունեցել ստանալ Հայաստանում առկա լավագույն խնամքը եւ բուժումն ամբողջովին անվճար՝ ընտանիքների համար: Կարծում եմ, շատ հաջողված ծրագիր է բոլոր առումներով», - ասել է
Սիթի օֆ Սմայլ» ԲՀ-ից Էսթեր Դեմիրճյանը։«Կարեւոր է հատկապես այն գիտակցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարելավելուն ուղղված մեր ծրագրերում մենք մենակ չենք եւ կան ընկերություններ՝ ի դեմս Իդրամի եւ IDBank-ի, ովքեր անտարբեր չեն սոցիալական խնդիրների նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ միասին շատ խոչընդոտներ կհաղթահարենք, շնորհակալ ենք համագործակցության համար», - նշել է «ՔայլՏեք» ՓԲԸ-ից Անի Հակոբյանը։«Մի դրամի ուժ-ի հետ համագործակցությունը հետաքրքիր փորձառության ճանապարհ էր, որտեղ միասին ներդրում ունեցանք Հայաստանի բոլոր մարզերից երիտասարդների կյանքի բեկման վրա, իսկ մեր շատ գաղափարակից ընկերներ համոզվեցին, որ Մի դրամն ուժ եւ ազդեցություն ունի», - նշել է «Հզոր միտք» ՀԿ-ից Ստելլա Ավետիքյանը։«Այսօր «Մի դրամի ուժը» արդեն վեր է զուտ գումար լինելու գաղափարից․ այն դարձել է մշակույթ, արժեք, միասնության հարթակ։ Հինգ տարում այս ծրագիրն ապացուցել է՝ հասարակության ցանկացած անդամ կարող է մաս կազմել մեծ փոփոխության ու դրա համար նույնիսկ մեկ դրամ հարկավոր չէ։ Ընդամենը բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: