Տուգանային միավորների համակարգը ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար. ի՞նչ պետք է իմանան վարորդները .Iravaban.net

Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով գործում է տուգանային միավորների համակարգը: Այս համակարգը լրացուցիչ պատասխանատվության միջոց է, որը կիրառվում է ՃԵԿ խախտումների համար և կարող է հանգեցնել վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման։ Ստորև ներկայացնում ենք տուգանային միավորների կիրառման առանձնահատկությունները՝ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթների։ Ի՞նչ է տուգանային միավորը և ինչպե՞ս է այն աշխատում. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ Տուգանային միավորները՝ վարչական տույժի տեսակ են, որոնք կարող են կիրառվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժեր (Հոդված 24)։ Դրանք կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ՝ օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։ Յուրաքանչյուր տարի վարորդին տրվում է 13 միավոր. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 13 միավոր։ Յուրաքանչյուր հաջորդ տարի նորից տրվում է 13 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում։ Սահմանված տուգանային միավորների չափերը` Վարչական իրավախախտումների համար օրենսգրքով սահմանվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր։ Ի՞նչ է լինում, երբ միավորները գերազանցում են սահմանը. Համաձայն ՎԻՎ օրենսգրքի 129.3 հոդվածի՝ Տուգանային միավորների կիրառման հետևանքները. Երբ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 13 կամ ավելի միավոր, ապա՝ Որքա՞ն միավոր է հանվում տարբեր իրավախախտումների համար. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է տուգանային միավորներ հետևյալ խախտումների համար. Արագության գերազանցում (Հոդված 124.4)՝ Լուսացույցի և երթևեկության կարգավորման խախտումներ՝ Տրանսպորտային միջոցի վարման խախտումներ՝ Անվտանգություն և սարքավորումներ՝ Հաշվառման համարանիշների խախտումներ (Հոդված 123.5)՝ Երթևեկության կանոններ և մանևրներ՝ Կանգառ և կայանում՝ Հատուկ իրավիճակներ՝ Երկաթուղային գծանցներում երթևեկության կանոններ (Հոդված 125)՝ Կարևոր առանձնահատկություններ. Ո՞վ է պատասխանատվություն կրում տեխնիկական միջոցներով գրանցված խախտումների դեպքում. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ երբ խախտումը գրանցվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային
միջոցի սեփականատերը (լիզինգի դեպքում՝ լիզինգառուն) կամ շահագործողը, եթե չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ։ Տուգանային միավորների ձևով նշանակվող վարչական տույժը կիրառվում է նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Ի՞նչ է լինում, երբ միավորները չեն բավարարում. ՎԻՎ օրենսգրքի 25.1 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե սահմանված միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով՝ անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից։ Ինչպե՞ս է կատարվում տուգանային միավորների կիրառման մասին որոշումը. ՎԻՎ օրենսգրքի 304.1 հոդվածի համաձայն՝ տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում ոստիկանության պաշտոնատար անձինք՝ վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով։ Տուգանային միավոր նախատեսող որոշման գանգատարկումը. ՎԻՎ օրենսգրքի 25.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տուգանային միավոր նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշման գանգատարկումը չի կարող կանխել դրա իրավական հետևանքների վրա հասնելը տվյալ տարում կատարված և 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար, եթե վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատի քննության արդյունքում ուժի մեջ է մտել հաջորդող տարվա ընթացքում։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։