Երևանի մնջախաղի պետական թատրոնը մրցանակի է արժանացել Շրի Լանկայում կայացած «Կոլոմբո» միջազգային փառատոնում

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Շրի Լանկայում անցկացվող «Կոլոմբո» միջազգային թատերական փառատոնին։ Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացվել է Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» բեմադրությունը, որտեղ արվեստագետը հանդես է եկել միաժամանակ որպես ռեժիսոր և մենակատար։ Ժամանակակից մնջախաղի արվեստի արտահայտիչ լեզվով ստեղծված այս մոնոներկայացումն արժանացել է բարձր գնահատականի՝ որպես ինքնաբացահայտման, ներքին ճգնաժամերի հաղթահարման և ինքնության որոնման պատկերավորում։ Ներկայացումը մեծ արձագանք է ստացել

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մրցանակի է արժանացել Շրի Լան...

թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի կողմից։ Երևանի մնջախաղի պետական թատրոնը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի հաղթող, որը վկայում է բեմադրական աշխատանքի և դերասանական վարպետության բարձր մակարդակի մասին։ Փառատոնի շրջանակում Նաիրա Եդիգարյանը Շրի Լանկայի արվեստի կենտրոնում անցկացրել է նաև վարպետության դասեր։ Փառատոնի ավարտին Երևանի մնջախաղի պետական թատրոնը հրավեր է ստացել մասնակցելու Հնդկաստանում 2026 թվականին կայանալիք միջազգային թատերական փառատոնին:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մրցանակի է արժանացել Շրի Լան...



ԼՐԱՀՈՍ