Բնակարանային գողություն արած օտարերկրացուն Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են

Բնակարանային գողության մասին ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց օգոստոսի 24-ին՝ ժամը 8․05-ին: Օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ մտել էին Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող տներից մեկը և գողացել է 4 միլիոն 500 հազար դրամ, բջջային հեռախոս, կնիքը և փաստաթղթեր:Նախաձեռնվել էր քրեական վարույթ:Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 32-ամյա երիտասարդը: Նա օգ

ոստոսի 27-ին հյուրանոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, ապա ներկայացվել վարույթ իրականացնող մարմին:Գողոնի մի մասը հայտնաբերվել է։Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ