2026 թվականի «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար ընդունում է հայտեր: Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ - հայտ (ձևը կցվում է) - նախահաշիվ (ձևը կցվում է) Հայտը ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր: Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման: Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 10-ը, հետևյալ հասցեով՝ [email protected]: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 599-697 հե

ռախոսահամարով (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն):



ԼՐԱՀՈՍ