Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրել ու թմրանյութ պատրաստել

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը իր գոմի բակում և կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ, ինչպես նաև պահում է դրանից պատրաստված թմրամիջոց։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է կանեփի 11 բույս և մոտ 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։Տղամարդը հայտնել է, որ դրանք ինքն է ցանել, աճեցրել, զանգվածն էլ իրենն է։Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման
ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: