🎥 Ակբա բանկի ֆինանսական տնօրենը մաստեր կլաս է անցկացրել ստարտափերների համար .banks.am

Սեւանա լճի ափին ընթանում է ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, որը միավորում է նորարարներին, ստարտափերներին, ներդրողներին ու փորձառու մենտորներին՝ ստեղծելու գաղափարներ, որոնք վաղը կարող են փոխել աշխարհը։Summit-ի մասնակիցները ոչ միայն ներկայացնում են իրենց նախագծերը, այլեւ մասնակցում սեմինարների, մաստեր-կլասերի ու մտքերի փոխանակության թեմատիկ զրույցների։Ստարտափերների համար բանախոսել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։ Նա ներկայացրել է կորպորատիվ ֆինանսների կառավարման, ներդրողների հետ բանակցությունների հմտությունների եւ բիզնեսի արդյունավետ կառավարման կարեւորագույն կողմերը։Ստյոպա Զաքինյանի փորձը եւ գործնական խորհուրդները դարձել են կարեւոր ուղեցույց երիտասարդների համար, որոնք նոր են սկսել իրենց բիզնես ճանապարհը։ «Ստարտափերների համար կարեւոր է իրենց նախագծերի շահութաբերության գնահատումը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն այս

կետին, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել իրենց բիզնեսը եւ հետագայում ճիշտ բանակցեն ներդրողների հետ։ Այս կարճ զրույցի ընթացքում փորձեցինք ստարտափերներին տրամադրել հենց այս գիտելիքները, ապա կոնկրետ օրինակների միջոցով փորձեցինք այս ճանապարհը պրակտիկորեն ներկայացնել»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։Ակբա բանկը նաեւ Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



ԼՐԱՀՈՍ