Հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ ՀՀ բանկային համակարգում .banks.am

Հայաստանյան բանկերը 2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ:-ը ներկայացնում է 2025թ․ առաջին կիսամյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:ԱկտիվներՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականի առաջին կիսամյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.9%-ով՝ կազմելով 11 613.66 մլրդ դրամ:Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 34․7% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 2 397.37 մլրդ դրամ:Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 32.1% աճ եւ հասնելով 2 023.1 մլրդ դրամ ցուցանիշի:Առաջատար հնգյակում են նաեւ Ակբա բանկը 943.4 մլրդ դրամ (17.5% աճ), Ամիօ բանկը՝ 904.56 մլրդ դրամ (4․4% աճ) եւ Ինեկոբանկը 793.51 մլրդ դրամ (21% աճ) ցուցանիշներով:ՊարտավորություններԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2025 թվականի առաջին կիսամյակում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22.7%-ով՝ կազմելով 9 653.94 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2025թ. առաջին կիսամյակում աճել են 30.6%-ով՝ կազմելով 2 011.01 մլրդ դրամ:Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 734.13 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 32․6% աճ: Վերջիններին հաջորդում են Ակբա բանկը՝ 769.31 մլրդ դրամ (16․2% աճ), Ամիօ բանկը՝ 722.57 մլրդ դրամ (2.1% աճ) եւ Ինեկոբանկը՝ 683.23 մլրդ դրամ (20․8% աճ):ԿապիտալՀաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 24%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 959.72 մլրդ դրամ ցուցանիշ:Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 386.36 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 60.7%։Երկրորդը Ամերիաբանկն է՝ 288.96 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 29․2%:Կապիտալի մեծությամբ մյուս
առաջատարներն են Ամիօ բանկը՝ 181.99 մլրդ դրամ (14.9% աճ), Ակբա բանկը՝ 174.08 մլրդ դրամ (23․7% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 110.29 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 22.1% աճով:Նշվում է, որ 2025թ. առաջին կիսամյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 60.8%-ը, պարտավորությունների 61.3%-ը եւ կապիտալի 58.2%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2025թ. առաջին կիսամյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2024թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը: Աննա Այվազյան