72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս:Կատարվում է նախաքննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանք

ի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ