Քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մի կին ձերբակալվել է
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի 43-ամյա բնակչուհին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր:Նախաձեռնվել է քրեական վարույթ: 43-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է մարզային վարչություն, որտեղ խոստովանել է գողությունը։Տուժողից ընդունվել է հաղորդում:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությու
նն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: