🎥 Lռության կանոնները չպահպանելու համար մի շարք ակումբների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու, մասնավո
րապես, լռության կանոնները չպահպանելու համար: Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ: