Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատանի դաշնակահարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Ծրագիրն իրականացրել է «Հարմոնի

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատ...

ում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան): Ծրագրի նպատակ է բացահայտել պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանրային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին մասնակցությանը: Վարպետության դասերին մասնակցել են հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների շնորհալի պատանի դաշնակահարները, որոնք ընտրվել են մասնագիտական լսումների արդյունքում: Մասնագիտական լսումներն իրականացվել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնագետների, մասնավորապես՝ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատ...

Բաբախանյանի կողմից:



ԼՐԱՀՈՍ