«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia - 2025/2»» մրցույթ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2025/2»» մրցույթ: Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը: Մրցույթին կարող են մասնակցել. Հայտատուն նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվի ՀՀ-ում որպես ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ: Նախագծերի ֆինանսավորման համար պայմանագրերը կնքվում են Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո շահառու նախագծերի ղեկավարների ՀՀ տեղափոխվելուց հետո` 10-օրյա ժամկետում։ Նախագծի ֆինանսավորման առավելագույն չափը կարող է լինել՝ 12,600.0 հազար (տասներկու մ

իլիոն վեց հարյուր հազար) դրամ, իսկ ընտանիքի անդամ(ներ)ի հետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու դեպքում` 16,200.0 հազար (տասնվեց միլիոն երկու հարյուր հազար) դրամ: Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ունենա հայաստանյան կազմակերպության աշխատակից հանդիսացող, գիտական աստիճան ունեցող մենթոր, որը հայտատուին կաջակցի գիտական և կազմակերպչական հարցերում։ Որպես նախագծի վերջնարդյունք հայտատուն պետք է ներկայացնի ոչ պակաս, քան 2 գիտական հրապարակում առնվազն Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պար

բերականներում, որոնցից առնվազն մեկը պետք է լինի Մենթորի համահեղինակությամբ։



ԼՐԱՀՈՍ