🎥 Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել

Մայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ:Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, որ գողությունները հնարավոր է կատարած լինի հաշվառման հասցե չունեցող 47-ամյա մի տղամարդ:Հունիսի 12-ին նա հայտնաբերվեց Արգավանդ-Փարաքար ճանապարհին, ձերբակալվեց, տե

ղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը:Նշված երեք դեպքով նրան ներկայացվել է մեղադրանք։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ