Binance. 250 միլիոն գրանցված օգտատեր, կարգավորող թույլտվություն 21 երկրում .Բիզնես 24

Binance-ը՝ առևտրի ծավալով և օգտատերերի քանակով աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան, հրապարակել է 2024 թվականի ամփոփիչ հաշվետվությունը՝ ներկայացնելով հիմնական ձեռքբերումները, աճի ցուցանիշներն ու նորարարությունները։ 2024-ի հիմնական իրադարձություն համարվում է 250 միլիոն գրանցված օգտատերերի նշաձողի հաղթահարումը՝ կարևոր քայլ դեպի 1 միլիարդ օգտատեր ունենալու համարձակ նպատակը։ Binance-ի հիմնական ձեռքբերումները 2024 թվականին. 250+ միլիոն գրանցված օգտատեր։ Վերջին վեց ամիսների ընթացքում Binance-ին միացել է 50 միլիոն նոր օգտատեր։ Պլատֆորմ ինստիտուցիոնալ հաճախորդների համար։ VIP օգտատերերի թիվը կրկնապատկվել է, իսկ ինստիտուցիոնալ հաճախորդների թիվն ավելացել է Binance Wealth-ի և Banking Triparty Service-ի նորացված լուծումների շնորհիվ։ Առևտրի ռեկորդային ծավալներ։ Օրվա միջին սպոտ առևտրի ծավալը աճել է 93%-ով, իսկ ֆյուչերսային գործարքներինը՝ 19,4%-ով։

Ներդրումներ անվտանգության ոլորտում։ Binance-ը կանխել է օգտատերերի $4,2 միլիարդի վնաս և վերադարձրել է $88 միլիոն գողացված միջոցներ։ Կրթություն և բարեգործություն։ Binance Academy-ից օգտվել է 44 միլիոն մարդ, իսկ Binance Charity-ն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 72 հազար մարդու, որոնք տուժել են բնական աղետներից։ Գլոբալ առաջնորդություն և պատասխանատվություն 2024 թվականը նշանակալի էր Binance-ի դիրքերի ամրապնդման համար համապատասխանության և անվտանգության ոլորտում։ Պլատֆորմը համալրել է իր համապատասխանության բաժնի աշխատակազմը՝ հասցնելով 650 մասնագետի, ստացել է 21 կարգավորող թույլտվություն տարբեր երկրներում և պատասխանել իրավապահ մարմինների 65 հազար հարցման։ Այս ջանքերն Binance-ը դարձրել են անվտանգության և թափանցիկության ոսկե ստանդարտ կրիպտոարդյունաբերության մեջ։ Կրիպտոարժույթների հասանելիության ընդլայնում Binance-ը ակտիվորեն զարգացրել է ֆինանսական հասանելիությունը՝ գործարկելով ֆիատ-կրիպտոարժութային ալիքներ ևս 20 երկրում։ Binance Pay-ի ակտիվ օգտատերերի թիվն աճել է 226%-ով, իսկ Binance Earn-ի միջոցով օգտատերերի ընդհանուր խնայողությունները՝ 144%-ով։

Նորարարություններ առևտրի համար Տարվա գլխավոր նորարարությունների շարքում են Spot Copy Trading ֆունկցիան, որը հեշտացնում է սկսնակների մուտքը շուկա, և BFUSD-ը՝ եզակի պարգևատրումներով ակտիվ, որը միավորում է օգտակարություն և խրախուսանքներ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ