Զբաղվածության նոր ծրագիր՝ անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար .banks.am

Սյունիքի եւ Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝•    ուսուցում եւ աշխատանքի տեղավորում,•    աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի տեղավորում,•    աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։Աջակցության 1-ին ուղղությամբ՝ կարճաժամկետ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում (մինչեւ 5 ամիս ֆորմալ կրթություն), շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչեւ 250,000 դրամ։ Գործատուն կորոշի, թե որտեղ եւ ինչ գիտելիք կստանա շահառուն՝ հաշվի առնելով, որ վերջինս պետք է աշխատի տվյալ գործատուի մոտ: Ծրագրի միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի կրթական ծախսերը։Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի եւ շահառուի միջեւ առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով ամսական մինչեւ 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցում։Աջակցության 2-րդ ուղղությամբ՝ նախատեսվում է գործատուի եւ շահառուի միջեւ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում եւ՝•    առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառութ

յան կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար՝ ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը եւ պարտադիր վճարները,•    գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերը եւ պարտադիր վճարները փոխհատուցելու համար։Աջակցության 3-րդ ուղղությամբ՝ ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝•    աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը,•   

իսկ աշխատանքային պայմանագիրը 12 եւ ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ