Միրզոյանական մրցույթի մրցանակակիրների մարզային համերգաշարը շարունակվում է
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության և համանուն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը Արարատի մարզն է: Պատանի կոմպոզիտորները ելույթ կունենան հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 14:00-ին Արտաշատ համայնքի Բերքանուշի մշակույթի տանը: Համերգին կմասնակցեն այս և նախորդ տարիների հաղթողները: Այն կիրականացվի Բերքանուշ բնակավայրի աջակցությամբ: Նշենք, որ նմանօրինակ նախաձեռնությունները յուրատեսակ կապ են ձևավորում Երևանում ապրող և ստեղծա
գործող պատանի կոմպոզիտորների և մարզերում բնակվող իրենց հասակակից երաժիշտ կատարողների միջև: Մարզային համերգների շնորհիվ պատանիների ստեղծագործությունները հասանելի են դառնում նաև մարզային ունկնդրին: Համերգների մուտքն ազատ է: