Ոստիկանությունը ձերբակալել է Սևիլիայի ֆուտբոլիստին․ պատճառը հայտնի է .armsport.am

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է «Սևիլիայի» պաշտպան Կիկե Սալասին, ով կասկածվում է իր մասնակցությամբ հանդիպումներում խաղադրույքների կազմակերպման մեջ, հաղորդում է El Confidencial-ը։ Հրատարակության տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստը, ենթադրաբար, դիտավորյալ ստացել է դեղին քարտեր Իսպանիայի առաջնության խաղերի ժամանակ, որպեսզի նրա վստահված անձինք կարողանային գումար վաստակել խաղադրույքների միջոցով։

Սալասին կարող են մեղադրել խարդախության մեջ։ Բացի Սալասից, հետաքննության շրջանակներում կան ևս երկու անձինք, ովքեր, ենթադրաբար, եղել են նրա վստահված անձանց շրջանակում։

Իսպանիայի ոստիկանության հետաքննությունն ուղղված է Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի վերջին հատվածի մի քանի խաղերին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ